Առաջին օրը սկսվեց մասնակիցների գրացումով, նախ մենք` մասնակիցներս միմյանց հետ ծանոթացանք, իսկ հետո ծանոթացանք մեզ վերապատրաստող մասնագետ Անահիտ Հարությունյանի հետ, ով բացի լավ մասնագետ լինելուց, նաև հրաշալի մարդ ու հոգատար ընկեր է: Սկսեցինք հեղինակային կրթական ծրագրի մեդիամիջավայրի ծանոթությունից, ապա ծանոթացանք Google առցանց հարթակին, էլեկտրոնային նոր հասցեներ բացեցինք gmail.com համակարգում: Վերապատրաստումը շարունակվեց wordpress.com կայքում բլոգների գրանցմամբ: ԱյնուհետևПродолжить чтение «Վերապատրաստման 1-ին օր»
