Վերապատրաստման 1-ին օր

Առաջին օրը սկսվեց մասնակիցների գրացումով, նախ մենք` մասնակիցներս միմյանց հետ ծանոթացանք, իսկ հետո ծանոթացանք մեզ վերապատրաստող մասնագետ Անահիտ Հարությունյանի հետ, ով բացի լավ մասնագետ լինելուց, նաև հրաշալի մարդ ու հոգատար ընկեր է: Սկսեցինք հեղինակային կրթական ծրագրի մեդիամիջավայրի ծանոթությունից, ապա ծանոթացանք Google առցանց հարթակին, էլեկտրոնային նոր հասցեներ բացեցինք gmail.com համակարգում: Վերապատրաստումը շարունակվեց wordpress.com կայքում բլոգների գրանցմամբ: Այնուհետև կատարեցինք բլոգների ակտիվացում էեկտրոնային հասցեների միջոցով: Օրը ամփոփեցինք հեռավար աշխատանքով:

Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы