Հայ հեղինակների անցած ուղին

Նախատեսված է ` տարրական, միջին, ավագ դասարանների համար

Մասնակիցներ`սովորողները, դասավանդողները

Իրականացման տևողությունը ` շուրջտարյա

Նպատակը ` Կարդալ, ծանոթանալ գրողի կյանքին, ապրած ժամանակաշրջանին, նրանց ստեղծագործություններին, բացահայտել գրողին նոր սերնդի տեսանկյունից, հնի վրա կառուցել նորը, զարգացնել բեմական, տեխնիկական հմտությունները, ծանոթանալ հայտնի գրողի հետ զրուցելու էթիկետին:

Խնդիրները ` Տարիքային խմբից կախված զարգացնել ընթերցանության մակարդակը, ավելի լավ ճանաչել հայ գրականության ներկայացուցիչներին, սովորողի մոտ զարգացնելու ստեղծագործ ոգին, գրողին գրքերի էջերի մեջից դուրս բերել, կենդանացնել, նոր շունչ հաղորդել:

Մասնակիցների նախնական կարողություններն ու հմտությունները` Նախագիծը պետք է զարգացնի սովորողների նախնական գիտելիքները:

Միջավայրը (նշել իրականացման վայրերը) Կրթահամալիր, բնություն, թատրոն, որևէ գողտրիկ անկյուն:

Անհրաժեշտ գործիքները` կենսագրական գրքեր հայ գրականության ներկայացուցիչների մասին, նրանց ստեղծագործությունները, թուղթ, սոսինձ, երկրաչափական մարմիններ, բեմական հագուստ(կոստյում, լայնեզր գլխարկ, ձեռնափայտ,ծխամորճ և սուր միտք):

Կիրառվող մեթոդները` Թիմային աշխատանք, նպատակի սահմանում, հանձնարարությունները հնարավորիս սեղմ ժամկետներում կատարելու կարողություն, ինքնարտահայտում, միմյանց լսելու կարողություն:

Նախագիծը ունի նաև զարգանալու, ընդլայնվելու հնարավորություն:

Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы